Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Ինչու՞ չբոցկլտաց 109-ը

Ինչու՞ չբոցկլտաց 109-ը
29.04.2024 | 11:14

1965-ից մինչ 2023 թիվը, ապրիլի 24-ին ՈՒջան գյուղում, Արագածի լանջին, Սուրմալուից երևացող վայրում, ուջանցիներն անվադողերով գրում էին ցեղասպանության հերթական տարելիցի թիվն ու այրում այն։ Սակայն այս տարի 109 թիվը չբոցկլտաց:

Հույս ունեմ, որ սա կազմակերպիչների թերացման արդյունք է։

Արարատ ՄՈՐԻԿՅԱՆ

Դիտվել է՝ 3293

Մեկնաբանություններ